четверг, 19 ноября 2015 г.

Սեբաստացու օրեր


Սուրբ Ղազար կղզի և Մխիթարյան Միաբանություն


Ընդամենը 10 րոպե նավակով աղմկոտ և տուրիստներով լի Վենետիկից, և կհայտնվեք մի կղզումՈրը կարծես լինի Դրախտ երկրի վրա,- շուրջը հանգստություն,կոկիկություն,գեղեցկություն, կտրվածություն երկրայի ունայնությունից,չնաշխարհիկություն,որը տարածվում է օդով՝ առաջին վայրկյաններից ժամանածներին տրամադրում է անվերջին,բարի և անփոփոխ։
Հայկական սրբ Ղազարի կղզի, ոչ ընդարցակ մի կղզի՝ Վենետիկյան ծովածոցից դեպի հարավ,հանդիսանում  է հայկական մշակույթի գլխավոր կենտրոններից մեկը։ Սուրբ Ղազարի կղզին ունի հարուստ և հագեցած պատմություն։ Մինչ միաբանության հիմնադրումը,այն մի քանի անգամ ձռքից ձեռք է փոխանցվել։
9-րդ դարում կղզին տրված էր կուսակրոն-բենեդիկտներին,իսկ հետո Վենետիկյան խորհրդի կողմից փոխանցվել է աղքատների համար հիվանդանոցին: 16-րդ դարի կեսերից կղզու վրա գրեթե բորոտներ չկաին,և հոսպիտալը տեղափոխվել էր մի ուրիշ վայր։
17-րդ դարի վերջերից մինչև 18-րդ դարի սկիզբը կղզին պատկանում էր ճիզվիտներին,հետո անհատներին,որոնք կղզում վրա կառուցեցին ռազմական գործարան։ Կղզու կյանքում նոր շրջանը սկսեց 1717 թվականին,երբ Վենետիկյան խորհուրդը կղզին փոխանցեց մշտական օգտագործման հայկական վանահայր Մխիթարին և նրա աշակերտների,որոնք և կղզին դարձրեցին հայկական մշակույթի գլխավոր կենտրոններից մեկը։
Պետք է նշել,որ հայերի մասին առաջին հիշատակումները Վենետիկում եղել են 16-րդ դարում,բայց կան տեղեկություններ,որ այնտեղ հայկական գաղութ է եղել դեռ 12-րդ դարում։
Վենետիկի և Կիլիկիայի հանրապետության մեջ՝ որը տեղակայված է եղել Միջերկրական ծովի ափերի,եղել են առևտրական կապեր, և վենետիկյան հայերը ունեին առավելություն ապրել քաղաքի ցանկացած հատվածում (հույներն ու հրեաները ապրումէին քաղաքի ծայրամասերում)։

Հայերը մեծ ներդրում են ունեցել Վենետիկի էկոնոմիկայի և առևտրի զարգացման մեջ,մասնավորապես 16-րդ դարի սկզբին,երբ այստեղ իրենց բնակությունը հաստատեցին հայկական ընտանիքներ Նոր Ջուգայից Վենետիկցիների համար դժվար պահերին,երբ նրանք ստիպված էին վաճառել իրենց արվեստի գործեր,հայերը դրանք գնում էին,հատկապես նկարները,որոնք հետո նվիրաբերում էին Մխիթարյանների վանքին։
Մխիթարյանների միաբանության հիմնադիր՝ Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականի փետրվարի 7-ին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում։ Նրա իսկական անունը Մանուկ է; Մխիթար անունը նա ստացել է քահանա դառնալուց հետո։
Նա իր սկբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում,վանքի ժամանակ 15 տարեկանում ձեռնադրվել է սարկավագի։

Շատ դժվարություններ հաղթահարելով, հետաքրքրասեր պատանին հայտնվեց Հալլեպում,որտեղ հանդիպել է Կաթոլիկ-հոգևորականների հետ,որոնք նրան խորհուրդ են տվել դառնալ Կաթոլիկությունը հայերին քարոզող,բայց Նա ձգտում էր հասնել Հռոմ,այդ պատճառով Կաթոլիկ հոգևորականներից ստանալով անհրաժեշտ խորհուրդները,նա գնաց Կոստանդնապոլիս,որ այնտեղից գնա Իտալիա:
Սակայն,Կիպրոս հասնելով՝ ծանր հիվանդանում է,և ապաքինվելուն պես հետ է վերադառնում Սեբաստիայի սրբ. Նշան վանք,որտեղ 1696 թվականին ձեռնադրվել է հոգևորական. Հետո կրկին ճանփորդություններ,դժվարություններ,անհաջողություններ. Վերջապես 1700 թվականին,նա իր օգնությունը գտավ կաթոլիկ հոգևորականների մոտ և սեպտեմբերի 8-ին հիմնադրեց Միաբանությունը,որը բաղկացած էր 10 անդամներից. Այդպիսով նրա երազանքը իրականացավ.
Մխիթարյան միաբանության նպատակը հայկական մշակույթի մակարդակի բարձրացումն էր և հին հայկական գրավոր քանդակների պահպանումը: Մխիթար Սեբաստացին կարծում էր,որ հիմնվելով հայկական հին մշակույթին,կարող է արթնացնել ազգային գիտակցությունը,նրա հերոսական անցյալը պատմելով: Ցավոք սրտի Մխիթարյանների գործողությունները հիմնականում ամրացնում էին Կաթոլիկության հիմքերը, և տարաձայնություն էր ստեղծվում հայերի հանդեպ:
1712 թվականին Պապ կլիմենտ 9րդ-ը օֆիցիալ հաստատեց Մխիթար Սեբաստացու ձեռնարկումները և նրան նշանակեց.վանահայր: Երեք տարի անց սկսեց պատերազմ Վենետիկի և Թուրքիայի միջև, և նա իր 16 աշակերտների հետ ստիպված էր փախչել Վենետիկ,որտեղ նրան հաջողվեց,որպես նվեր ստանալ Սուրբ Ղազարի կղզին,որտեղ նա հիմնեց վանք,որը պետք է ծառայեր հայկական մշակույթի զարգացմանը:

Հարկ է նշել,երբ Մխիթարը իր փոքր հասարակության հետ ժամանեց կղզի,այնտեղ կար ընդամենը երկու ջրհոր,և կղզու տարածքը 7հզր քառակուսի մետր էր,հետո Վենետիկյան իշխանությունների օգնությամբ կղզու տարածքը դարձել էր 30 հզր քառակուսի կիլոմետր:
Այդ կղզու վրա է Աստվածաշունչը առաջին անգամ թարգմանվել հայերեն և այլ լեզուներ:
Լորդ Բայրոնը լսելով կղզու մասին,միանգամից գնում է սրբ. Ղազար կղզի,որտեղ 6 ամսում սովորեց Գրաբարը,և շատ գր եր անգլերենից տարգմանեց հայերեն և հակառակը:

Комментариев нет:

Отправить комментарий