среда, 17 февраля 2016 г.

Անդրադարձ համաժողովին

Այսօր մասնակցում էինք «Բնապահպանական կրթությունը Հայաստանում. ներկա իրավիճակը և ապագա հեռանկարները» խորագիրը կրող համաժողովին: Բնապահպանական ցանցի կազմակերպությունները ներկայացնում էին այն, ինչ անում են բնապահպանության ոլորտում, ներկայացնում էին կրթական ծրագրերը, որոնք իրականացնում են: Ես և քույրս՝ Լիդիյան, առաջին անգամ էինք մասնակցում նման համաժողովի: Մեզ համար ամեն ինչ հետաքրքիր էր, մենք էլ հետաքրքիր էինք մասնակիցների համար: Մինչ կանդրադառնամ կրթահամալիրի և օրվա ելույթներին, մի քիչ պատմեմ ընթացքից: Անձամբ ծանոթացա ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանի հետ, ներկայացա, ասացի, որ Էկոտուրը ես և քույրս ենք համակարգելու, նա զարմացավ, ողջունեց, ձեռքս սեղմեց: Միշտ լսել ու հեռուստացույցով էի տեսել Կարինե Դանելյանին, ով եղել է բնապահպանության նախարար: Այնքան հետաքրքիր էր՝ մոտեցանք նրան, զրուցեցինք, հարցեր տվեցինք Երևանի բնապահպանական խնդիրներից: Նա սիրով լսում էր, պատասխանում մեր հարցերին: Անցյալ տարի ես մի նյութ էի պատրաստել խաղալիքներում առկա թունավոր նյութերի մասին, ու շատ հաճելի էր, երբ հանդիպեցի այդ ուսումնասիրությունն իրականոցնողին, պատմեցի նյութիս մասին, հրավիրեցի կրթահամալիր: Ես ինձ լավ էի զգում, ազատ, անկաշկանդ: Բնապահպանական ոլորտի ներկայացուցիչները շատ բարեհամբույր են,պատրաստակամ: Հիմա խոսեմ ելույթներից: Իհարկե, հետաքրքիր էր լսել կազմակերպությունների ելույթները, բայց առավել հետաքրքիր էր, երբ սկսեցին ներկայանալ կրթահամալիրները: Լսում եմ «Խորեն և Շուշանիկ Ավեդիսյանների» անվան դպրոցի, «Փոքրիկ իշխան » կրթահամալիրի ելույթները ու հասկանում, որ մենք մի քանի քայլ առաջ ենք: Քանի որ մենք ենք մշակում, կազմակերպում, իրականացնում, ներգավում, ոչ թե ուղղակի մասնակում ենք այս կամ այն ծրագրին: Երբ ընկեր Մարթան ներկայացրեց «Կրթական պարտեզ բնակելի թաղամասում» նախագիծը, ներկաները ապշած լսում էին և վերջում հիացած նշեցին, որ այն ինչ անում է Մխիթար Սեբաստացի կթահամալիրը մի հարթություն բարձր է, այն հասարակական, քաղաքացիական նախագծեր է իրականացնում, որը վեր է «աղբից աղբ ստանալուց»: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա գտնվելու համաժողովին,սպասեք ԲԿՑ-ի անդամներին կրթահամալիրում:

Комментариев нет:

Отправить комментарий