воскресенье, 17 апреля 2016 г.

Ապրիլի 22 կամ Երկրի օր

Ապրիլի 22-ը տոն է՝ Երկրի միջազգային օր։ Այն նշվում է որպես մաքուր մոլորակի,ջրի և օդի օր։ Այդ օրը հիշում են էկոլոգիական աղետները, և մարդիկ, հետին պլան մղելով սեփական անտարբերությունը,սկսում են մտածել և փնտրել լուծումներ այդպիսի խնդիրները կանխարգելելու ուղղությամբ։ Տոնի արմատները շատ խորն են՝ գալիս են հեռավոր 19-րդ դարի վերջերից։ Ջոն Մորտոնը,տեղափոխվելով Նեբրասկա նահանգ,հանդիպեց ահռելի անապատային տարածք,որտեղի ծառերը հատվում էին և օգտագործվում շինարարության մեջ,ինչպես նաև որպես վառելանյութ։ Մորտոնը առաջարկեց հայտարարել կանաչապատման օր, և պարգևատրել այն մարդկանց, ովքեր մեծ քանակությամբ ծառ կտնկեն։ Օրը հաստատվեց և անվանվեց «Ծառի օր»։
Առաջին իսկ օրը Նեբրասկա նահանգի բնակիչները մոտ 1 միլիոն ծառ տնկեցին։ Ջոն Մորտոնի ծննդյան օրը՝ ապրիլի 22-ին 1882 թվականին որոշվեց հայտարարել տոն։ Հետագայում տարբեր երկրներից մարդիկ միացան այս ակցիային, և արդեն 1970 թվականին այդ օրը վերանվանվեց՝ «Երկրի օր»։ Ժամանակի հետ ակցիայի շրջանակները ընդլայնվում էին,հանգանակումներ էին կատարվում կանաչապատ հատուկ տարածքների պահպանման աջակցության համար։ Ուշադրության կենտրոնում էին ազգային պարկերը։ 1990 թվականին տոնը դարձավ միջազգային։ «Երկրի օր»-ը Ռուսաստանի դաշնությունում նշվում է 1992 թվականից։ Այսօր այս նշանավոր օրը ձեռք է բերում նոր անվանում՝ «Պուրակների քայլերթ»,որին միացել են շատ ազգային արգելոցներ,այգիներ,պուրակներ։ Ակցիային մասնակցել է մոտ 200 000 մարդ,իսկ 1997 թվականին «Պուրակների քայլերթ»-ին միացան շատ երկրներ՝ Բելառուս,Ուկրաինա,Տաջիկստան,Թուրքմենստան,Ուզբկեստան,Ղրղզստան։ Նմանատիպ միջոցառումների անցկացման նպատակն էր մարդկանց ներգրավել ազգային պարկերի և բնական միջավայրի պահպանման գործին։ Տոնն ունի նպատակ՝ հայացք սևեռել էկոլոգիայի խնդիրներին։ Բոլորը,ովքեր ցանկանում են ունենալ կանաչ մոլորակ,ժառանգեն երեխաներին առողջ միջավայր, կարող են իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերել «Երկրի միջազգային օրվան»՝ ներդրում ունենալով այդ գործում։  

Комментариев нет:

Отправить комментарий