пятница, 27 мая 2016 г.

Այս օրը կրթահամալիրում


Կրթահամալիրի ոչ մի օրը մյուսին նման չէ. միշտ նոր նախագծեր,հետաքրքիր հյուրեր,ստուգատես ստուգատեսի հետևից: Կյանքի ռիթմը այստեղ արագ է, պետք է չհոնես, միշտ նախաձեռնող լինես, նոր մտքեր ունենաս: Այս օրն էլ կրթահամալիրում տարբեր է երեկվանից: Թե երեկ մարմարյա սրահում առաջին դասարանների շրջանավարտների էստաֆետն էր, այսօր կենտրոնում միայն 12-րդ դասարանների ավարտական ստուգատեսն էր՝ «Ցտեսություն» նախագիծը:
Մարմարյա սրահը լեցուն էր ժպիտներով, հուզմունքով, ավանդական երգով ու պարով,տիարի ինքնատիպ ուղերձով: Ոչ մի կեղծ բառ, հուզիչ ճառեր կամ ելույթներ, ամենը կյանքից էր, մեր առօրյայից:

Իսկ դե մեր շրջանավարտներն էլ  սեբաստացուն վայել պարով ու երգով էին կազմակերպել տոնախմբությունը:Այնքան հավես կար, այնքան սիրուն էին մեր ավագ ընկերները,որ ուզում եմ անընդհատ ասել՝ ծափեր, ծափեր ու էլի ծափեր...

Комментариев нет:

Отправить комментарий