вторник, 13 сентября 2016 г.

Բազում իրականություններ (տիեզերքներ): Արդյո՞ք դրանք հնարավոր են:

Քվանտային ֆիզիկան առաջ է բերում մի վարկած,ըստ որի բացի  այն իրականությունից,որտեղ մենք ապրում ենք,գոյություն ունեն նաև զուգահեռ ուրիշ իրականություններ: Ես այս տեսակետին համաձայն չեմ,քանի որ դա համարում եմ թյուր,ոչ ապացուցված: Ես հավատում եմ հետևյալին. կա ընդհամենը 1 ֆիզիկական իրականություն, այդտեղ էլ մենք ապրում ենք հենց հիմա: Հյու Էվերետտը պնդում էր,որ բոլոր պատմությունները և ապագաները իրական են, ուղղակի կատարվել են կամ կատարվելու են մեզ զուգահեռ իրականության մեջ: Քվանտային փոքրագույն մասնիկը ճեղքելով մեր իրականությունը (տիեզերքը) դուրս է գալիս մի ուրիշ իրականություն, և այնտեղ ստանում մի ուրիշ կերպարանք: Ես կասեմ հակառակը: Մեր Տիեզերքը օժտված է ահռելի էներգիայով,այնպիսի, որ մարդը անգամ չի կարող պատկերացնել: Քվանտային մասնիկին մեր տիեզերքից դուրս գալու և ուրիշ տիեզերք մուտք գործելու համար հարկավոր է ահռելի էներգիա: Ինպե՞ս կարող է քվանտային մասնիկը տիեզերքից դուրս գալ, առանց նմանատիպ էներգիա ստանալու: Եթե պնդեք, որ տիեզերքի էներգիայի բաժանումը (split,раскол) այն կցրի ՛՛ճյուղերով՛՛, ապա ասեմ,որ շուտով այդ էներգիան կհավասարվի զրոյի: Եթե էներգիան բաժանումից հետո ցրվի տիեզերքներով (universes), ապա էներգիայի պերտուրբացիան (օբյեկտի ուղեծրի կրած փոփոխությունները այլ մարմինների ձգողականության փոխազդեծության  պատճառով) մի տիեզերքում, պետք է զգալի լինի մյուսում, որը ցավոք սրտի դեռ ապացուցված չէ: Այդ պատճառով բազում իրականությունների թեորեմը թվում է ինքնակործան:

Նյութը ամբողջովին պատրաստեցի ես:
Որոշ ինֆորմացիայի համար օգտվել եմ ԿՈՆԿՐԵՏ ԱՂԲՅՈՒՐԻՑ:
www.quora.com

Комментариев нет:

Отправить комментарий