воскресенье, 18 сентября 2016 г.

Հավլաբար

Հավլաբարը Թբիլիսիի հնագույն թաղամասերից մեկն է: Թաղամասի ճշգրիտ տարիքը հայտնի չէ, սակայն վերջինիս մասին հիշատակումները առկա են ավելի քան 300 տարի առաջ։ Հեղինակավոր ու հայաշատ Հավլաբար թաղամասում է գտնվում Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին (ներկայում՝ Սուրբ Էջմիածին) , այն կառուցվել է 1805 թվականին, տեղի բնակիչների ծախսերով: Այստեղ է գտնվում նաև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը: Թատրոնը հիմնվել է 1856 թվականին վիրահայ համայնքի ջանքերով: Թատրոնի ձևավորման մեջ մեծ ավանդ են ունեցել Գաբրիել Սունդուկյանը, Հակոբ Պարոնյանը: Այս տարացքում է գտնվում հայ գրողների և հասարակական գործիչների Հավլաբարի պանթեոնը: Այն հիմնադրվել է XVII դարում՝ Վրաց Ռոստոմ թագավորի Աշխարհբեկ Բեյբությանի՝ թագավորից իբրև նվեր ստացած գերեզմանատեղում: Թագավորը նրան շնորհել է նաև «խոջա» (պարսկերեն է. նշանակում է տեր) պատվանունը: Գերեզմանատեղում կառուցվել է խոջայի վանքը: Վանքի շրջակայքը ժամանակին վերածվել է հայկական գերեզմանատան, որտեղ թաղվել են 1000-ից ավելի ճանաչված հասարակական, գրական և մշակույթի գործիչներ: Հավլաբարում է նաև ժամանակակից վրաց ուղղափառ Ծմինդա Սամեբա եկեղեցին (Սուրբ Երրորդություն), այն գտնվում է Սուրբ Իլյայի բլուրին։

Անձամբ ես 2 անգամ մնացել եմ Հավլաբարում: Մոտս այնպիսի տպավորություն էր,որ գտնվում եմ Հայաստանի մեկ այլ քաղաքում: Հայկական շունչը փչում էր ամեն տեղից: Էլ չեմ ասում բնակչության մասին,որի 80%-ը հայ է: Եղել եմ գրեթե բոլոր տեսարժան վայրերում,հատկապես հիացած եմ Ծմինդա Սամեբայով և հայ գրողների և հասարակական գործիչների Հավլաբարի պանթեոնով: Երբ 2014 թվականին առաջին անգամ եղա այնտեղ,կարծեցի, թե պատմաբանները վրիպել են՝ Անին համարելով եկեղեցիների քաղաք: Հավլաբարից բացվում է այնպիսի տեսարան դեպի եկեղեցիներ և հարակից բլրեր, որ մի պահ հոգիդ լքում է մարմինդ և սավառնում օդով: Սպասում եմ մյուս այցելությանս: 

Комментариев нет:

Отправить комментарий