пятница, 9 декабря 2016 г.

Վրաստանի դեսպանի այց 09,12,2016

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Կրթահամալիր էր այցելել ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտաքին լիազոր դեսպանը։ Կրթահամալիրում վրացերենը դարձել է անփոխարինելի մաս արդեն ութ տարի,այդ տարիների համատեղ աշխատանքի արդյունքը տեսանելի է Սեբաստացիների առօրյա կյանքում. վրացերենը դարձել է կրթահամալիրի օտար լեզու։ Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ-կապերը ամեն տարի Կրթահամալիր հյուր են բերում 200-ից ավելի սովորող և պատվիրակ, նույն կերպով Վրաստան են տանում Կրթահամալիրի տարբեր ուսումնական խմբեր։ Վրաստանի հերթական դեսպանը հիացած էր Կրթահամալիրի առօրյա անցուդարձով, վրաց միջավայրով։ Տեղի ունեցավ շրջայց Կրթական պարտեզով, տոնավաճառ Սեբաստացի մոլում և կլոր սեղան։ Կլոր սեղանի ընթացքում ցուցադրվեցին Վրացախոսների ակումբի տարեկան նախագծերը, տեղի ունեցավ կարճամետրաժ խոհարարական ֆիլմերի դիտում՝ «Պատրաստում ենք վրացերեն», հարց-պատասխան։ Տարբեր տարիքի Սեբաստացիներս տվեցինք մեզ հուզող հարցեր, ստացանք սպառիչ պատասխաններ։ Դեսպանը շատ ընկերասեր էր. սովորողներիս տրամադրեց ֆեյսբուքյան էջ,որով կարող ենք կապնվել դեսպանության հետ,անել առաջարկներ և դիմել որոշ հարցերով։ Հանդիպումից շատ բավարարված եմ, քանի որ դեսպանի այցով ամրապնդվեցին Հայ-Վրացական հանրակրթական կամուրջները։ Հանդիպումից հասկացա,որ դեսպանը մեկը չէ, այլ մենք բոլորս։ Ես՝ իմ երկրի,դպրոցի,փողոցի, իսկ վրաց ընկերս՝ իր երկրի,դպրոցի, փողոցի։ Անձամբ կաշխատեմ ուսումնական կամուրջների տարածվածությունը լայնացնել ամենաքիչը մեկ վրաց դպրոցով՝ 2017 թվականին։ Արդյունքը կլինի ակներև,խոստանում եմ։

Комментариев нет:

Отправить комментарий