понедельник, 19 декабря 2016 г.

19.12.16 ՄՍԿՀ Ակվապոնիկան շարունակվում է

Բարի երեկո: Հիշո՞ւմ եք արդյոք Աքվապոնիկայի մասին սեմինարները,հայտարարությունները,հանդիպում-քննարկումները, կարծում եմ՝ այո՛,իսկ ով որ չի հիշում,թող անցնի հղումով: Աքվապոնիկ համակարգի հիմնումը մեր կրթահամալիրում կհամալրի էկոլոգիական նախագծերի շարքերը,կլինի մեծ փորձ սովորղների և ուսուցիչների համար, ապագայում կդառնա գումարի վաստակելու միջոց։ Այսօր Կրթահամալիր էին այցելել մեզ արդեն հարազատ դարձած Անի Մկրտչյանը (ՄԱքվապոնիքս ընկերության հիմնադիր) և նրա Նահանգների գործընկեր Քրք Ոլեսսը (Itegrated Agriculture Systems, Inc. Kirk Wallace Vice President of Global Projects): Այցի նպատակն էր՝ պրն. Ոլեսսին ծանոթացնել Կրթահամալիրի հետ, ցույց տալ առօրյա անցուդարձը, կազմակերպել շրջայցներ: Այս ամենից ելնելով՝ պրն. Ոլեսսն ու իր հայ գործընկերները պիտի գան եզրակացության և ընտրեն հայկական դպրոց,որտեղ և կհիմնեն ակվապոնիկ համակարգը: Կազմակերպեցինք շրջայցը,ծանոթացրինք Մայր դպրոցի հետ (բնագիտական լաբորատորիաներ,ջերմոց,Մարմարյա սրահ, գրադարան, մարզադահլիճներ, պարասրահ, մեդիադահլիճ), այնուհետև գնացինք Հյուսիսային դպրոց (որտեղ նույնպես ծանոթացրինք կրթական միջավայրին, «Կանաչ ցանկապատեր» և «Տանիքները որպես ուսումնական օբյեկտներ» նախագծերին): Վերջնակետը Քոլեջն էր, հատկապես ջերմոց-լաբորատորիան,որը ցնցեց հյուրերին իր բազում տեսականիով,փոքր հիդրոպոնիկ համակարգերով և էկզոտիկ սուրճի ծառով,որը ՀՀ-ում մեկ-երկու հատ է: Պարոն Ոլեսսը այնքան ոգևորված էր,որ փորձում էր ամեն տեղ նկարվել, և տալիս էր բազում հարցեր: Այս ամենից ելնելով կարելի էր հասկանալ, որ գոհ է,սպասելիքները արդարացվել են: Երևի չէր առընչվել այսքան բաց,ազատ,մոբիլ և ստեղծարար կրթական միջավայրի հետ, բայց ոչինչ, մենք Սեբաստացիներ ենք, բոլորին ենք հանկարծակիի բերում:

Комментариев нет:

Отправить комментарий