понедельник, 23 января 2017 г.

Աշակերտական Գիտական բլոգի

(Բանավիճական նյութ)
Հարգելի ընթերցող,այս գրառումովս ցանկանում եմ կարծիք հայտնել Աշակերտական Գիտական ընկերության վերաբերյալ,որը՝ Աշոտ Տիգրանյանի,Հարություն Ղազարյանի և Հարություն Ասարյանի կողմից ներկայացվել էր Հունվարյան Գիտագործական հավաքի դեկտեմբեր տասվեցյան կլոր սեղան-սեմինարին: Սեմինարից ոգեշնչվելով որոշեցի կարդալ բոլոր տասներկու նյութերը, և ինչո՞ւ ոչ,արտահայտել կարծիքս: Հատկապես անդրադառնելու եմ ինձ ամենաշատը հետաքրքրած նյութերին:
Նյութ համար I- «Մարդը ծնվել է բուսակեր», Անտուան Մելքոնյան (10-րդ դասարան)
Կարծիք.
Խրախուսելի է այն,որ սովորողը մտածում է այլընտրանքային և չի սահմանափակվում իր գրքային գիտելիքներով: Այս նյութը ինձ օգնեց հասկանալ, որ Աշակերտական Գիտական ընկերությունը հարմարավետ հարթակ է՝ մտքերդ կազմավորելու և համացանցում տեղադրելու համար,առանց ընթերցողի պակասի: Նյութում կար մի հատված,որի հետ ես համաձայն չեմ. Եկեք մի պահ գնանք շա՜տ հետ, այն ժամանակները,երբ մարդ դեռ կրակ չուներ և միայն բույս էր ուտում: Կարդացողը կարող է հետևություն անել,որը մարդը միս չի կերել այն պատճառով, թե չի ունեցել կրակ՝ եփելու կամ խորովելու հնարավորություն: Ես գիտեմ, որ մինչ կրակը մարդը ունեցել է միս ուտելու հնարավորություն,կերել է միս,բայց հում, այդ պատճառով էլ որոշ ժամանակահատված մարդկանց կյանքի տևողությունը շատ կարճ է եղել: Հում միսը առաջացրել է շատ ու շատ հիվանդություններ, և ժամանակ առ ժամանակ հանգեցրել մահի: 
Նյութ համար IV- «Աբրահամ Լինքոլնի սպանության վարկածները», Գոհար Հովհաննիսյան (10-րդ դասարան)
Այս նյութին անդրադառնում եմ,քանի որ հետաքրքրված եմ Ա.Մ.Ն. պատմությամբ,նախագահներով և առհասարակ՝ Ա. Լինքոլնով, դասելով նրան հումանիզմի էտալոնների շարքին: Նյութն ինձ համար գտածո էր,քանի որ մանրակրկտորեն բացատրված էր ամեն դետալ և ամեն վարկած,բացի այդ, կար հարցին գրագետ մոտեցում և հետաքրքիր ձևակերպում: Մոտեցումը գրագետ էր,քանի որ կար վերլուծություն՝ Լինքոլնի ծանր մանկության և իր ապագա ազատամտական գործողությունների վերաբերյալ: Ֆենոմենը կայանում է նրանում, որ մարդիկ իրենց մանկության տարիներին ստիպողաբար աշխատելուց հետո փորձում են վրեժ լուծել, և իրենց հետագա կյանքը անցկացնում են չարությամբ լցված,բայց Լինքոլնը լրիվ հակառակի օրինակ էր,հաջողված օրինակ:
Նյութ համար XI- «Մարտին Լյութեր. Սո՞ւրբ, թե մարդասպան»
Մեզանից շատերն են լսել Մարտին Լյութերի և իր 95 թեզիսների մասին,որոնք ցնցեցին աշխարհը և պատճառ դառան Քրիստոնեության նոր ճյուղի առաջացմանը՝ Պրոտեստանտիզմին կամ Բողոքականությանը:
Ինձ դուր է գալիս Մարտին Լյութերը. առանձ իր 95 Թեզիսների և նոր՝ Բողոքական գաղափարախոսությանը, աշխարհով սփռված Քրիստոնեությունը շատ կշեղվեր իր Աստվածաշնչյան արժեքներից:

Նյութն առանձնացրել եմ,քանի որ Հարությունը նոր աչքով է նայում Ռեֆորմացիային,ավելի քննական,բայց ոչ քննադատական և ավելի լուրջ: Վերջին տողերը մղում են ինձ նորանոր հետազոտությունների և փնտրտուքների՝ Մարտին Լյութերի և իր միտումների վերաբերյալ,բայց այնուամենայնիվ վստահ եմ նրա արդար լինելուն: Նյութի վերջին տողերը. (Կան տարբեր կարծիքներ Մարտին Լյութերի իրական ցանկությունների մասին: կա կարծիք, որ նա մարդկանց մահն է ցանկացել, այդ պատճառով էլ սկսել է Բողոքականությամբ զբաղվել: կան նաեւ մարդիկ, ովքեր հավատում են այն բանին, թե նա չի ցանկացել անմեղ մարդկանց մահը):

Կարծիք-վերլուծությունս Աշակերտական Գիտական ընկերության վերաբերյալ ավարտեմ նրանով,որ տվյալ բլոգային դաշտը նպաստում է սովորողի և անհատի ինքնազարգացմանը՝ տրամադրելով ազատ հարթակ՝ ներկայացնելու նախընտրածդ գիտական վերլուծություններն ու ուսումնասիրությունները, նպաստելով այլընտանքային կրթության զարգացմանը,քանի որ տվյալ նյութերը անկասկած կարող ենք համարվել ուսումնական, և ներառվել մեր այլընտանքային կրթության մեջ:

Դե ինչ,ժամանակ չկորցնեմ և անցնեմ սեփական հետազոտական աշխատանքիս՝ հատուկ այս ընկերության համար:

Комментариев нет:

Отправить комментарий