понедельник, 20 февраля 2017 г.

«Ձնեմարդուկ» 2017 ձնե արվեստի փառատոնին մեր մասնակցությունը

Փետրվարի 17-19 Ջերմուկ քաղաքում «Ձնեմարդուկ» 2017 ամենամյա ձնե արվեստի փառատոնն էր: Նպատակն էր՝ Հանրապետության տարբեր մարզերից  ու մայրաքաղաքից սիրողական ու մասնագիտացված խմբերի շնորհիվ ստանալ տարբեր արվեստի գործեր ու ձնե քանդակներ: Այսպիսի փառատոնը արվեստի ու քանդակագործության այլընտրանքային բովանդակության և մոտեցման քարոզչություն է հայ երիտասարդության մեջ:
Քանդակների պատրաստումից, ծրագրում ներառված էր նաև երգ,պար, սառցամագլցում, Winter Cold party: Ճամփորդասերների մեր խմբով ունեցանք մեր մասնակցությունը ծրագրին: Ունեինք էսքիզ, որով պատրաստելու էինք մեր ձնեմարդուկը: Սակայն մեր պլանները փոխվեցին: Սաստիկ ցրտի պատճառով ձնե քանդակների պատրաստումը տեղափոխվեց  մեկ օրով, որին ցավոք չկարողացանք մասնակցել: Սակայն մասնակցեցինք Winter Cold party  հատվածին, որտեղ պարուսույց Սաշա Սարգսյանը ունեցավ պարի վարպետության դաս:
Փառատոնի գաղափարը անշուշտ հիանալի է, արդեն 7 տարի անընդմեջ փետրվար-մարտ ժամակահատվածում Ջերմուկը բոլորի ուշադրության կենտրոնում է հայտվում: Շատ ողջունելի է, որ տասնյակից ավել երիտասարդեր էին ժամանել Ջերմուկ՝ փառատոնին մասնակցելու համար: Նաև ինձ շատ դուր եկավ, որ երիտասարդները հավեսով միացան մեր պարային դասին, ինձ թվում էր,որ ազգային պարը միայն մեր կրթահամալիրում է վարակիչ, բայց փաստորեն ՝ գրավում է բոլորին:
Կուզեմ մի քանի բառով էլ պատմել օտարերկրյա մասնագետի հետ իմ շփումից, ով նույնպես մեզ հետ էր: Ես դարձել էի Մարեկի անձնական թարգմանիչը:Ինձ համար շատ լավ հնարավորություն էր օտար լեզվի հմտություններս  զարգացնելու համար:Նաև ինձ լավ էի զգում, երբ նրան պատմում էի մեր երկրից, նա էլ բազմաթիվ հարցեր էր տալիս և վայելում ամեն մի վարկյանը մեզ հետ:Մշակութային փոխանակման իսկական հնարավորություն էր:
 Չնայած -20-ն անցնող ջերմաստիճանին՝ կրթահամալիրյան երգը, պարը, եռանդն ու ոգին, մեզ համար կրակե օջախ էին



Комментариев нет:

Отправить комментарий