пятница, 3 февраля 2017 г.

Մոբիլ Հունվարս...

Իմ հունվարը լի էր զանազան նախագծերով, համերգներով, կլոր սեղան-սեմինարներով ու ճամբարային աժիոտաժով։ Հունվարը նոր ուսումնական տարվա մոբիլ և ստեղծարար սկիզբ էր։

Հատկապես տպավորված եմ «Գաստոնը» նախագծի և՛ թարգմանությունով, և՛ գրական թատրոնի փորձերով, ես նույնպես ունեմ դեր։ 

Հունվարյան սեմինարները շատ լավ մուտք էին նոր ուսումնական տարի, քանի որ նոր ձեռք բերած հմտությունները ուսումնական ընթացքը դարձնում են ավելի մատչելի։
Հունվարը նաև ստուգատեսների և կրթական փոխանակումների ամիս էր։ Դիջիթեք 2017-ն ու Բնագիտա-Տեխնիկական ստուգատեսը Կրթահամալիր հյուրեր էին բերել Գեղարքունիքից,Վանաձորից և ՀՀ այլ կետերից։ 
Հունվարը նոր ընկերների,գիտելիքների,ձյան, ձմեռային մարզաձևերի, նախագծերի և իսկական Սեբաստացիների ամիս էր։ 

Մեր փոստերին ստանալով առցանց առաջադրանքներ՝ կատարել ենք,ընտրել հատուկ նախագծեր,որի շրջանակներում կատարել ենք հետազոտական աշխատանքներ։ Իմ առաջին ընտրած նախագիծ-ակումբը «Գիտակներ»-ն էր։ Բրեյն Րինգ,Ազբուկա և Ի՞նչ,Ո՞րտեղ,Ե՞րբ ինտելեկտուալ խաղերի ժամանակ ձեռք բերեցի մեծ քանակով գիտելիք և հարցաշար կազմելու փորձ։
 Լուսաբանել եմ շատ հանդիպումներ,եղել եմ «Սուրհանդակ» ռադիոյի լրագրող։ 
Ամփոփելով՝ ասեմ,որ հունվարը ինձ հանգստանալու տեղ չթողեց. առաջին իսկ օրվանից եղել եմ ուսումնական կազմի մեջ, ներկայացրել եմ Կրթահամալիրը և ծանոթացել ինքս ինձ հետ։
Վերալիցքավորված անցել եմ երկրորդ կիսամյակ. մասնակցում եմ դասերիս և պատրաստում գիտելիքի ստուգմանը։ Անհամբեր սպասում եմ ամառային պլեներ-ճամբարին։ Հունվարը ստացվա՛ծ է։

Комментариев нет:

Отправить комментарий