среда, 18 октября 2017 г.

Թարգմանություն. Rosan Bosch դպրոց

Մերօրյա դպրոցականները, ինչպես նաև Rosan Bosch-ի ճարտարապետական ստուդիայի մասնգետները, դեմ են մոխրագույն շինություններին և սովորական դասարաններին։ Հենց իրենք են մշակել և ի կատար ածել  Vittra Södermalm կրթական կառույցի առաջարկած նախագիծը, որը գտնվում է Ստոկհոլմում։ Սա աշխարհի ամենաանսովոր և հետաքրքիր դպրոցներից մեկն է։
Առաջին հերթին աչք են ծակում դպրոցի վառ գույները և դրանց անսպասելի համադրությունները՝ սևկարմիրդեղինկապույտ։ Դպրոցը զերծ է մնացել առանձին դասարաններից և ուսուցիչների գրասենյակներից։ Ուսումը և հանգիստը համատեղելու համար՝ Vittra Södermalm-ում դասերն անցկացվում են աստիճանապատ տրիբունաների վրա։ Դասի ժամանակ երեխաները կարող են տեղավորվել այնպես, ինչպես իրենց է հարմար։ Այսպիսի կառուցվածքը  հիշեցնում է անտիկ ամֆիթատրոն։
Նայելով նկարին` կհասկանաք, որ այս դպրոցում բացակայում է այն բաղադրիչները (ատրիբուտ), որը բոլոր դպրոցներում պարտադիր մաս է կազմում՝ գրատախտակն ու կավիճը։ Դպրոցում առկա են մեծ սեղաններ՝ խմբային աշխատանքների համար, լուսավոր կոնֆերանս-սենյակներ և ոչ մեծ, բայց հարմար անկյուններ՝ ուսուցիչների համար։ Դասամիջոցների ժամանակ սովորողները հանգստանում են  պատի մեջ պատրաստված բազկաթոռների վրա։ Այս դպրոցում շատ հետաքրքիր է գրադարանում ժամանակ անցկացնելը։ Այն հիշեցնում է մի մեծ սև արկղ, որտեղ կան գրքերնոթբուքեր, ամսագրերմի խոսքով՝ այն ամենը, ինչն անհրաժեշտ է ուսման համար։
Դպրոցի ճաշարանը նույնպես ոչ ավանդական ձև ունի։ Սովորողները նստում են գունավոր, բարձր նստարանների վրա։ Սովորողներն օրվա ընթացքում պարտադիր ունենում են օգտակար նախաճաշ և համեղ ճաշ։


Комментариев нет:

Отправить комментарий