понедельник, 13 ноября 2017 г.

Գործերն ու խոսքերը պետք է համընկնեն

Առակ


Մի տղա կար, ով շատ էր սիրում կոնֆետներ ուտել: Նա անըդհատ կոնֆետներ էր պահանջում իր հայրիկից, բայց հայրը աղքատ էր, և չէր կարող իրեն թույլ տալ այդպիսի կոնֆետներ գնել որդու համար: Փոքրիկն այդ ամենը չէր հասկանում, անդադար կոնֆետ էր պահանջում:
Տղայի հայրը երկար մտածեց ինչ անել, որպեսզի տղան դադարի ուզելը: Այդ ժամանակ իրենց մոտակայքում մի շատ սուրբ մարդ էր ապրում: Հոր մտքին մի հիասքանչ միտք եկավ: Նա ուզում էր տղային տանել այդ մարդու մոտ, ով կկարողանար հեշտությամբ համոզել տղային հրաժարվել կոնֆետներից:
Տղան և հայրը գնացին այդ մեծ մարդու մոտ, հայրն ասաց. – Օ, մեծ սուրբ, խնդրում եմ, համոզիր զավակիս ինձանից չխնդրել այնպիսի կոնֆետներ, որոնք ես չեմ կարող թույլ տալ գնել-:
Այդ մեծ մարդը հայտնվել էր դժվար իրավիճակում, քանի որ ինքն էլ էր շատ սիրում այդ կոնֆետները, և չէր կարող խնդրել չանել այնպիսի բան, ինչպիսին ինքը անում է: Այսիպիսով, սուրբը խնդրեց տղային 1 ամիս անց բերել:
Այդ մեկ ամսվա ընթացքում սուրբը դադարեց քաղցրավենիք ուտելը, և երբ հայրն ու որդին վերադարձան՝ տղային խնդրեց, որպեսզի էլ չուզի հայրիկից այնպիսի կոնֆետներ որոնք անհասանելի են նրա համար:
Այդ օրվանից սկսված՝ տղան դադարեց հորից կոնֆետ խնդրելը:
Հայրը հարցրեց այդ մեծ մարդուն, թե ինչու տղային չէր խնդրել կոնֆետ չուտել մեկ ամիս առաջ, երբ նրանք առաջին անգամ էին եկել իր մոտ:
Սուրբը պատասխանեց, որ նա չէր կարող տղային դա խնդրել, քանի որ ինքն էլ էր այդ ժամանակ կոնֆետներ շատ սիրում: Այդ մեկ ամսվա ընթացքում մեծ մարդը սկսել էր կոնֆետ չուտել:   
Մարդու օրինակը ավելի ուժեղ է, քան բառերը, որոնք ինքն ասում է: Մենք չպետք է որևէ մեկին խնդրենք անել այնպիսի բան, ինչը մենք ինքներս չենք անում:

Միշտ արեք այնպես, որ ձեր գործերն ու խոսքերը լինեն նույնը: 
Աղբյուրը՝ http://www.english-for-students.com/words-and-actions-should-be-the-same.html

Комментариев нет:

Отправить комментарий