вторник, 19 апреля 2016 г.

Էկոտուրյան հանդիպումները սկսված են

Էկոտուրյան հանդիպումները սկսված են։Երեկ մեր հյուրն էր Համահայկական բնապահպանական ճակատի անդամ,աշխարհագրագետ Լևոն Գալստյանը։ Հանդիպման թեման Հայատանի բնապահպանական խնդիրներն էին,մասնավորապես վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած Ազատ գետի խնդիրը։ Մեր երկրում ամեն ինչ արվում է ի վնաս բնության և ի շահ որոշ անհատների։
Հանդիպման ժամանակ Լևոն Գալստյանը մանրամասն ներկայացրեց բնության շղթան ու այն քանդող բոլոր գործոնները։ Հիմա Ազատ գետի վրա սկսված շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է շնորհիվ գյուղացիների համառության։ Ազատ գետի խնդրի մասին հենց գյուղացիներից լսելու նպատակով այսօր ճամփորդելու ենք Գառնի։ Մանրամասները էկո ակումբի էկոտուրյան նախագծում՝շուտով։

Комментариев нет:

Отправить комментарий