четверг, 20 июля 2017 г.

Հուլիսի 20-ը՝ Մեդիա կենտրոնում

Այսօր Կրթահամալիրը տնօրենը հրավիրված էր Մեդիա կենտրոն՝ «Թափուր տեղեր՝ պետական բուհերում. պատճառներ, հետևանքներ, լուծումներ» թեմայով քննարկմանը: Քննարկմանը ներկա էին տարբեր հեռուստատեսություններից և ռադիոներից լրագրողներ,կրթահամալիրից ես և Ջուլի Սիմոնյանը։ Բանախոսներն էին Սերոբ Խաչատրյանը (կրթության փորձագետ),Արևիկ Անաբիոսյանը (Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն) և, ինչպես արդեն նշել եմ՝ Աշոտ Բլեյանը: Ներկաները կիսվեցին իրենց անհանգստացնող հարցերով՝ կրթական համակարգի մեջ, եկան եզրակացությունների,արեցին նոր առաջարկություններ: Քննարկումն ամփոփելով հասկացանք,որ Հայաստանի կրթական համակարգը ֆունդամենտալ ռեֆորմների կարիք ունի: Իհարկե, մեծ փոփոխությունները պիտի մտցվեն կառավարական մարմինների կողմից,բայց մենք բոլորս կարող ենք մեր ներդրումն ունենալ այլընտրանքային կրթական համակարգի ստեղծման մեջ,ինչի վառ օրինակն է մեր Բանգլադեշյան պետությունը` ՄՍԿՀ-ն: Բուհերում թափուր տեղերի այս մեծ քանակը բացատրվում է նրանով, որ պատվիրատուն սկսել է չվստահել ԲՈւՀ-ին, ԲՈՒՀ-ը չի ապահովում աշխատատեղով, իսկ հայաստանյան իրականության մեջ մեծ շռայլություն է տարեկան տասնյակ հազարավոր դրամներ վճարել մի հաստատության, որը չի փոխհատուցելու։ Կրթական համակարգում 360 աստիճան բեկում է հարկավոր,որը ուղղված կլինի իրական կրթությանը։






Комментариев нет:

Отправить комментарий