понедельник, 26 февраля 2018 г.

Հավաք-քննարկում՝ «Հոդված 3» ակումբում

            Այսօր պատանի էկոլոգներով այցելեցինք «Հոդվածակումբ։ Քննարկվող թեման բոլորիս քաջ հայտնի Թեղուտի հանքավայրն էր, Vallex Group-ի գործունեության բարձիթողի վիճակը և պոչանքների հետևանքը։
Բանախոսներն էին՝ Լենա Նազարյանը, Լևոն Գալստյանը, Արթուր Գրիգորյանը և Ռաֆայել Աֆրիկյանը։ Ներկա էին տարբեր հեռուստաալիքների օպերատորներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ և բնապահպաններ։ Հանքարդյունաբերական ոլորտում օրենքների խստացումը, խիստ վերահսկողությունը և պետական, այլ ոչ թե անձնական շահի հետապնդումը, կարող է որոշ չափով բարելավել իրավիճակը։ Թեղուտի բաց հանքի աշխատանքները գրեթե դադարել են, բայց էկոլոգիական աղետները գնալով շատանում են, աշխատակիցները ժամանակից շուտ դառնում են գործազուրկ։ Թեղուտի պոչամբարը վատ ազդեցություն է թողնում տեղի հողի, ջրի և բնակլիմայական համակարգի վրա։ 150.000 խորանարդ մետր սև հող է պահանջվում պոչամբարը ծածկելու համար, որը, իհարկե, փոքր թիվ չէ։ Պոչամբարում պիտի պատվար դրվեր, որը չարվեց։ Հատված անտառի տարածքում լցվեց պոչանքը, որը կուլ է տալիս հողը, բուսականությունն ու կենդանական աշխարհը։ Հանդիպումը Կրթահամալիր-ԼոռիԹեղուտի» հանք ճամփորդության շատ լավ նախապատրաստական մեկնարկ էր։Մինչև բնապահպանական թեժ կետերից մեկին հասնելը, լավ ինֆորմացվեցինք ու արդեն մի քանի օր հետո, տեղում կտեսնենք այն արհավիրքը, որը տեղի է ունենում Հայսաստանի հյուսիսում: Ախր, գոնե հանքարդյունաբերությունը բյուջեյում էական նշանակություն ունենար՝ կասեինք արդարացված է: Ինչպես բանախոսներից մեկը նշեց՝ ընդամենը 8000 մարդ է ընդգրկված այդ ոլորտում,ՀՆԱ-ի 2% է ապահովում հանքարդյունաբերությունը,որը ոչ մի կերպ չի արդարացնում այն, ինչ հիմա մեր բնության հետ են անում:

Комментариев нет:

Отправить комментарий